ֆորմուլա 1-ի 7ակի չեմպիոն Միխայել Շումահերը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել կոմայից,-գրում է Le Parisien-ը: Ավելի վաղ հայտնվել էր, որ սեպտեմբերի 9-ին Շումահերին տեղափոխել էին Փարիզի հիվանդանոցներից մեկը, ուր 50 ամյա ավտոարշավորդը գիտակցության է եկել՝ 6 տարի կոմայի մեջ գտնվելուց հետո: Հիշեցնենք՝ 2013-ի դեկտեմբերի 29-ին Շումահերն ստացել էր գանգուղեղային ծանր վնասվածք՝ ֆրանսիական Ալպերում դահուկասահքի ժամանակ: Վերջերս նաև լուրեր էին տարածվել, թե նրան միացված արհեստական շնչառության ապարատն անջատել են ու ավտոարշավորդն անկողնային ռեժիմից դուրս է եկել:
0 Մեկնաբանություն