Սպորտ

ԱԱ-2018. Իրանը ինքնագոլի օգնությամբ հաղթեց Մարոկոյին

Ֆուտբոլի Իրանի եւ Մարոկոյի հավաքականները չկարողացան պարզել ուժեղագույնին աշխարհի առաջնության 1-ին տուրի մրցախաղում:

Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումն անցավ բավականին աշխույժ պայքարում: Երկու թիմերն էլ փորձում էին արագ գրոհել եւ անակնկալի բերել մրցակցին: Երկար ժամանակ ֆուտբոլիստների գործադրած ջանքերն արդյունք չէին տալիս: Սակայն հանդիպման ավելացված ժամանակի վերջին րոպեին իրանցիների իրացրած տուգանային հարվածից հետո մարոկացիների պաշտպան Ազիզ Բուհադուզը գնդակն անզգուշորեն ուղարկեց սեփական դարպասը:

Այդ ինգնագոլի հաշվին Իրանի հավաքականը 1:0 հաշվով հաղթանակ տարավ եւ երեք միավորով սկսեց գլխավորել B խմբի աղյուսակը: Թիմերի մյուս երկու մրցակիցները՝ Իսպանիայի եւ Պորտուգալիայի հավաքականները, իրար հետ կհանդիպեն այսօր գիշերը, ժամը 22:00-ին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *