Հուլիսի 6-10-ը 16-ը պետությունների 150-ից ավելի մարզիկների մասնակցությամբ Բաթումիում կայացել է Սևծովյան երկրների ուժային եռամարտի բաց առաջնություն: 7 մարզիկից բաղկացած Վանաձորի հավաքականը, առաջնությունից բերել է 5 ոսկի, 1–ական բրոնզ և արծաթ: ԱԻՆ հրշեջ փրկարարարական ջոկատի աշխատակից, ուժային եռամարտիկ, ծանրամատիկ, մեր համաքաղաքացի 90 կգ քաշային Զորիկ Պողոսյանը, ցույց տալով երկամարտի 325 կգ, շրջանցել է Թուրքիայի և Ադրբեջանցի մարզիկներին և նվաճել ուժային եռամարտի ոսկին, այսպիսով համալրելով լավագույն 10-ը:
0 Մեկնաբանություն