Հայաստանի ծանրորդները հերթական ոսկե մեդալը նվաճեցին Ֆինլանդիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ-20 և Մ-23 առաջնությունում:
Մինչև 23 տարեկանների պայքարում մեր 109 կգ քաշային Արսեն Մարտիրոսյանը երկամարտում ցույց տվեց 383 կգ (176+207)արդյունք և գրավեց առաջին տեղը: Բելառուսցի Կոնստանտին Կուրովսկին նրանից ետ մնաց 2 կիլոգրամով:
Մ-23 առաջնության +87 կգ աղջիկների մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արփինե Դալալյանը վնասվածք ստացավ պոկում վարժության ժամանակ և չկարողացավ շարունակել պայքարը:
0 Մեկնաբանություն