Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է դասակարգման թարմացված աղյուսակը:
Հունահռոմեական ըմբշամարտի նոր ցուցակում տարբեր քաշային կարգերի լավագույն հնգյակներում ընդգրկվել են երեք հայ ըմբիշներ:
67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը 28 վարկանիշային միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը 82 կգ քաշում առայժմ 3-րդն է՝ 29 միավոր:
98 կգ քաշային կարգում օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի ներկայիս չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 33 միավորով դեռեւս զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Միջազգային ֆեդերացիայի հաշվարկներով մեր ըմբիշից ավելի շատ միավորներ են վաստակել ադրբեջանցի Օրխան Նուրիեւը (42), թուրք ըմբիշ Չենկ Իլդեմը (38) եւ վենեսուելցի Խոսե Պերես Մորան (34):
Հայաստանի ազատ ոճի ըմբիշները տեղ չեն զբաղեցրել առաջին հնգյակներում:
0 Մեկնաբանություն