Հռոմում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե: Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը կանգնեցին պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Վերջինը գորգ դուրս եկավ մեր «հրաշքը»: 97 կգ քաշային կարգում Հայաստանի պատվիրակ Արթուր Ալեքսանյանը բոլոր գոտեմարտերը վարեց շատ խելացիորեն ու ոչ մի հնարավորություն չտվեց մրցակիցներին: Եզրափակչի ճանապարհին Ալեքսանյանը հաղթեց Իլդեմին, Միլովին և Կուոսմանենին:
Գլխավոր գոտեմարտում «ճերմակ արջը» 7:1 հաշվով հաղթեց վրացի Նիկոլոզ Կախելաշվիլիին ու իր կարիերայում 5-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Արթուրը ոչ մի հնարավորություն չտվեց վրացուն, չնայած, որ առաջին խաղափուլից հետո պարտվում էր 0-1 հաշվով:
Ազատ ոճային ըմբիշները գորգ դուրս կգան փետրվարի 14-16-ը:
0 Մեկնաբանություն