Սպորտ

Արթուր Ալեքսանյանը մտավ եզրափակիչ և կպայքարի ոսկե մեդալի համար (տեսանյութ)

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը այսօր մտավ ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ և կպայքարի ոսկե մեդալի համար։

97 կգ քաշային մեր ըմբիշը կիսաեզրափակիչ մարտում 3։1 հաշվով առավելության հասավ Վրաստանը ներկայացնող Գեորգի Մելիայի նկատմամբ։ Եզրափակիչում նա կհանդիպի աշխարհի գործող չեմպիոն, ռուսաստանցի Մուսա Եվլոևի հետ։ Մրցամարտը կկայանա վաղը, սեպտեմբերի 16-ին։

Տեսանյութն՝ այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *