Սպորտ

Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը իր բարձր կարգը հաստատեց նաև Եվրոպայում

Հայաստանի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը հաղթող է ճանաչվել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված ծանրամարտի Եվրոպայի Մ-23 առաջնության գերծանր քաշային կարգում:

Պոկում վարժությունում մեծահասակների աշխարհի չեմպիոնը (մինչև 109 կգ) գլխավերևում պահել է 198 կգ ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 236 կգ: Երկամարտի 434 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը գրավել է 1-ին տեղը՝ առաջ անցնելով բելառուսցի Էդուարդ Զյազուլինից ընդամենը 2 կիլոգրամով՝ 432 (197+235):

Այդպիսով, Հայաստանի հավաքականը ոսկե մեդալով է ավարտել ծանրամարտի Եվրոպայի Մ-20 և Մ-23 առաջնությունը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *