Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղում միմյանց հետ մրցել են ֆրանսիական «Մարսելն» ու Մադրիդի «Աթլետիկոն»:
Հանդիպումը կայացել է Լիոնի «Ստադ դե Լյումեր» մարզադաշտում և ավարտվել է մադրիդյան թիմի՝ 3:0 հաշվով վստահ հաղթանակով, որն էլ նվաճել է Եվրոպա լիգայի Գավաթը:
«Աթլետիկոյի» կազմում դուբլի հեղինակ է դարձել ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, ով նախ խաղի 21-րդ րոպեին է աչքի ընկել Գաբիի փոխանցումից հետո, իսկ հետո նաև երկրորդ կեսի մեկնարկում է դարձել գոլի հեղինակ և կրկնապատկել իր թիմի առավելությունը:
Հանդիպման վերջնամասում «Աթլետիկոն» ևս մեկ գոլ է խփել, որն իր ակտիվում գրանցել է Գաբին:
Այս կերպ, «Աթլետիկոն» իր պատմության մեջ երրորդ անգամ դարձել է Եվրոպա լիգայի գավաթակիր:
0 Մեկնաբանություն