Մարտի 1-ի գործով նիստին քիչ առաջ դատարան ներկայացան Արցախի գործող եւ նախկին նախագահները՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը: Նրանք անձնական երաշխավորություն են ներկայացնում՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու եւ նրան ազատ արձակելու: Դատարանը ներկայացրեց, թե ինչ պատասխանատվություն են ստանձնում դրանով, որ հետագայում կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության նույնիսկ: Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երկուսն էլ հայտարարեցին, որ այո, գիտակցում են եւ համաձայն են: Նրանք ստորագրություն տվեցին: Երկու նախագահներն էլ 500 հազար դրամ են տալիս՝ որպես երաշխավորության գումար:
0 Մեկնաբանություն