Սեպտեմբերի 26-ին Վանաձորի "Հայաստան" մարզական միության մարզապալատում անցկացվել է բռնքամարտի պատանիների ընտրական 3-րդ ավանդական մրցաշարը՝ մասնակցությամբ ՀՀ մարզերից և Արցախից ժամանած 2006, 2007 և 2008 թվականններին ծնված 131 պատանիների: Առաջնությունը նվիրված էր ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ Սպորտի վարպետ Կառլեն Ամյանին: Գլխավոր մրցավարն էր սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը: Բարձր մակարդակով և անաչառ պայմաններում անցան առաջնության 3 փուլերը՝ շնորհիվ մրցաշարի կազմակերպիչների՝ գլխավորությամբ Արթուր Ուլիխանյանի և Կառլեն Ամյանի սաների: Առաջնության նպատակն է ձևավորել ՀՀ հավաքական թիմը, որը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի աջակցությամբ կմասնակցի Դոնի - Ռոստովում կայանալիք բռնցքամարտի միջազգային մրցաշարին:
0 Մեկնաբանություն