Բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը Հանրապետության մետրոյի հարևանությամբ հացադուլ է հայտարարել։ «Ես պահանջում եմ ոչ ասել Ստամբուլյան ու Լանզարոտեի կոնվենցիային, պահանջում եմ ոչ ասել թուրքահաճո հանրակրթական չափորոշիչներին ու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքարին»,-ասում է նա։
Բռնցքամարտիկին մտահոգում էին հասարակությունում առկա տրամադրությունները եւ իր տպավորությամբ՝ թշնամանքը։
«Այս թշնամանքի մեղավորը այսօրվա իշխանություններն են, որ բաժանեցին սևերի ու սպիտակների»,- հայտարարում է Իսրայել Հակոբկոխյանը։
Ասում է՝ հացադուլն անժամկետ է, փոխզիջումների գնալ չի պատրաստվում. «Ես ոնց ու ինչքան կդիմանամ, դեռ պարզ չի»։
0 Մեկնաբանություն