Սպորտ

«Էլ Ֆենոմենը»՝ Ռոնալդոն, վաղը կժամանի Երեւան

Բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Ռոնալդոն, որն հայտնի «Էլ Ֆենոմեն» մականունով, հուլիսի 8-ին կժամանի Երեւան եւ կմասնակցի ֆուտբոլային Լեգենդների խաղին: Այդ մասին հայտնում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը:

Աշխարհի կրկնակի չեմպիոնը հատուկ տեսահոլովակ է պատրաստել այդ կապակցությամբ:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Երեւանում տեղի կունենա ֆուտբոլային լեգենդների խաղ, որին կմասնակցեն Եվրոպայի եւ Հարավային Ամերիկայի վետերանների հավաքականները: Խաղը կկայանա ժամը 20:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում:

Տեսաուղերձն այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *