Սպորտ

Եվրադատարանը մայիսի 29-ին Քոչարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ որոշում կհրապարակի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  մայիսի 29-ին կհրապարակի  որոշում, որն առնչվում է  Ռոբերտ Քոչարյանին։ Ստրասբուրգի դատարանը կհայտնի խորհրդատվական կարծիք  ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի վերաբերյալ, որով մեղադրանք է առաջադրված Ռոբերտ Քոչարյանին՝ սահմանադրական կարգը տապալելու համար։ Հիշեցնենք՝ Եվրադատարան դիմել էր Հայաստանի Սահմանադրական դատարանը՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով։  Իսկ  ՍԴ դիմել էին  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը և Ռոբերտ Քոչարյանը։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *