Սեպտեմբերին կկայանա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արթահերթ ժողովը, որը կուղեկցվի նաեւ ՀՖՖ նախագահի եւ գործադիր կոմիտեի ընտրությամբ:
Գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով այդ պաշտոնի լավագույն թեկնածուն ԱԱԾ-ի պետ Արթուր Վանեցյանն է: «Առաջին հայկական ճակատ» ֆան շարժման անդամների կարծիքով լավագույն թեկնածուն հայկական արմատներով ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆն է:
«Ա1+»-ի կողմից անցկացրած հարցման արդյունքներով երկրպագուները ՀՖՖ նախագահի պաշտոնում ցանկանում են տեսնել հենց Յուրի Ջորկաեֆին՝ 70 տոկոս: Քվեարկողների 20 տոկոսն իր ձայները տվել են Արթուր Վանեցյանին: Ֆուտբոլասերների 7 տոկոսը կարծում է, որ ֆուտբոլի ֆեդերացիան պետք է այլ մարդ ղեկավարի, իսկ 2 տոկոսը ցանկանում են վերընտրվի Ռուբեն Հայրապետյանը:
Ի դեպ, Հայաստանի ֆուտբոլային ակումբները պաշտպանում են Արթուր Վանեցյանի թեկնածությունը: Նման հայտարարությամբ արդեն հանդես են եկել «Ալաշկերտը», «Փյունիկը», «Շիրակը», «Արարատը», «Արցախը»:
Դա վկայում է այն մասին, որ ֆուտբոլային ակումբների ղեկավարներն ու ֆուտբոլասերները բոլորովին տարբեր կերպ են պատկերացնում հայկական ֆուտբոլի զարգացումն ու կառավարումը:
Ի դեպ հարցումը դեռ ակտիվ է այստեղ
0 Մեկնաբանություն