«Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի 27-րդ խաղարկության եզրափակիչ հանդիպումը Երեւանի «Ալաշկերտի» ու Կապանի «Գանձասար-Կապանի» միջեւ: Թիմերին հիմնական ժամանակի 90 րոպեների ընթացքում չհաջողվեց աչքի ընկնել, եւ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
4-3 հաշվով 11-մ հարվածաշարում հաջողակ գտնվեցին կապանցիները:
«Գանձասար-Կապանն» իր պատմության մեջ առաջին անգամ կարողացավ տիրել գավաթին:
0 Մեկնաբանություն