Սպորտ

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Իտալիայում հաղթել է 2 մրցաշարերում

Հայաստանի շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը հաջող հանդես եկավ Իտալիայի Մՙոնտեբելլունա քաղաքում իրար ետևից կայացած շախմատի մրցաշարերում:

Նախ անցած տարվա դեկտեմբերի վերջին օրերին տեղի ունեցած շախմատային փառատոնում մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, միանձնյա գրավեց առաջին տեղը: Նրա հաջորդող երեք շախմատիստները ետ մնացին կեսական միավորով:

Հունվարի 2-6-ին կայացած 4th Vergani Cup Montebelluna մրցաշարում Սամվել Տեր-Սահակյանն արդեն 9 տուրում վաստակեց 7,5 միավոր և էլ ավելի վստահ հաղթանակ տոնեց: Երկրորդ տեղը զբաղեցրած պերուացի Էդուարդո Մարտինեսը մեկ միավոր քիչ վաստակեց:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *