Սպորտ

Հայաստանը 2 ծանրորդ կունենա 2020թ օլիմպիական խաղերում

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան լուրջ սահմանափակումներ է մտցրել այն երկրների ֆեդերացիաների համար, որոնց մարզիկները 2008թ օլիմպիական խաղերից հետո բազմիցս բռնվել են դոպինգ օգտագործելու մեջ:

Ինչպես տեղեկացնում է լեհական PSz կայքը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Բելառուսն ու Հայաստանը 2020թ օլիմպիական խաղերում կարող են հայտավորել ընդամենը երկուական ծանրորդ (մեկ տղամարդ, մեկ՝ կին), քանի որ այդ երկրների մարզիկները վերջին 10 տարվա ընթացքում 20 անգամ բռնվել են դոպինգ օգտագործելու մեջ:

Իսկ այն երկները, որոնք 10-19 անգամ են խախտել հակադոպինգային կանոնները, Տոկիո-2020-ում կարող են ներկայանալ 4-ական մարզիկներով (2 տղամարդ, 2՝ կին): Այդ երկրներն են Ուկրաինան, Թուրքիան, Մոլդովան, Իրանը, Բուլղարիան, Ալբանիան, Ռումինիան, Հնդկաստանը եւ Ուզբեկստանը:

Ինչպես հայտնում է աղբյուրը, վերը նշված երկրների ծանրորդները եթե մինչեւ 2020թ օլիմպիական խաղերը եւս երեք անգամ բռնվեն դոպինգ օգտագործելու մեջ, ապա ինքնաբերաբար կզրկվեն խաղերին մասնակցելու իրավունքից:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *