Սպորտ

Հայաստանի պատանի ծանրորդները Եվրոպայի առաջնությունում 42 մեդալ են նվաճել

Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտվեց 15 և 17 տարեկան ծանրամարտիկների 2019թ Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականը ընհանուր հաշվարկով նվաճեց 42 մեդալ՝ 8 ոսկե, 22 արծաթե, 12՝ բրոնզե: Թիմային հաշվարկով մեր 15 տարեկան աղջիկների հավաքականը զբաղեցրեց 7-րդ, իսկ 17 տարեկաններինը՝ 4-րդ տեղը: Տղաների Մ-15 հավաքականը մեդալներով գրավեց 5-րդ, իսկ Մ-17 ընտրանին՝ 7-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ երկամարտի արդյունքներով Եվրոպայի չեմպիոն դարձան 17-ամյա Լիանա Գյուրջյանը (+81 կգ քաշային կարգ) և 17-ամյա ծանրորդԳարիկ Չոլակյանը (49 կգ): Փոքր ոսկե մեդալներ նվաճեցին 15-ամյա Գարիկ Ոսկանյանն (49 կգ) ու Ալեքսանդր Լազարյանը (89 կգ), 17 ամյա Միլենա Խաչատրյանը (71 կգ):

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *