Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլիի ընտանիքը հաստատել է վերջինիս մահվան փաստը: Մեր ֆուտբոլիստն այդ կապակցությամբ գրառում է կատարել իր անձնական էջում:
«Կկարոտեմ քեզ իմ գործակալ, իմ լավագույն ընկեր, իմ ընտանիք: Դու միշտ մեզ հետ կլինես»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը:
Նշենք, որ մեր ֆուտբոլիստի և իտալացի գործակալի համագործակցությունը սկսվել է 2013 թվականին, երբ նրա օգնությամբ նա Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»: Հետագայում Հանրիխ Մխիթարյանը հանդես է եկել Անգլիայի Պրեմիեր լիգայում («Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ»), իսկ 2019 թվականից խաղում է Իտալիայի Ա սերիայում:
0 Մեկնաբանություն