Մայիսի 18-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացել է բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել է «Շիրակ» ակումբի և Արարատ Հարությունյանի բողոքը ՀՖՖ կարգապահական կոմիտեի N17-18-28 արձանագրության և այնտեղ տեղ գտած որոշման դեմ:
ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ «Շիրակի» դեմ կիրառված պատժամիջոցը բողոքարկման կոմիտեն թողել է անփոփոխ: Ավելին ՀՖՖ-ը նախագահը հայտնեց, որ ՈւԵՖԱ-ն վարույթ է սկսել «Շիրակի» դեմ:
Ստացվում է, որ Հայրապետյանը ամեն գնով փորձում է խորտակել Գյումրիի թիմին:
Հիշեցնենք, որ ՀՖՖ պաշտոնական հաղորդագրության՝ «Բանանց» ՖԱ-ի ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոն 03.05.2018թ.-ին դիմել էր իրենց և տեղեկացրել, որ իրեն «Շիրակ» ՖԱ մարզիչ Արարատ Հարությունյանի կողմից առաջարկվել է իրականացնել պայմանավորված խաղի կազմակերպում 05.05.2018 թվականին կայանալիք ՀՀ Բարձրագույն խմբի «Բանանց»-«Շիրակ» հանդիպման ժամանակ: Համաձայն Էդվարդ Կպոդոյի կողմից ակումբին ներկայացված դիմումի՝ Արարատ Հարությունյանի կողմից իրեն տրվել է նախնական 1000 ԱՄՆ դոլար կանխավճար, իսկ խաղի ընթացքում սխալներ թույլ տալու համար, որի հետևանքով «Շիրակ» ՖԱ-ն գոլեր կվաստակի, նրան խոստացվել էր ևս 4000 ԱՄՆ դոլար:
«Բանանց» ակումբը գրությանը կից ներկայացրել է նաև ֆուտբոլիստի և Արարատ Հարությունյանի միջև եղած հեռախոսային զրույցի ձայնագրություններ, ինչպես նաև նրանց միջև եղած տեքստային հաղորդագրությունների պատճենները:
Պայմանավորված հանդիպում անցկացնելու համար ՀՖՖ կարգապահական կոմիտեն որոշում էր կայացրել Հայաստանի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում «Շիրակից» վաստակած միավորներից չեղարկել 12-ը, թիմի մարզիչ Արարատ Հարությունյանին ցմահ որակազրկել, ինչպես նաև ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով, այսինքն՝ 7 միլիոն դրամով:
0 Մեկնաբանություն