Շիրակացի թիվ 4 հանրակացարանի երեխաները մեծերի օգնությամբ «Արեգակ» բակային ճամբար են նախաձեռնել: 18 երեխա՝ 3 ջոկատներով` «Նեմեսիս», «Հզորներ», «Խիզախ արծիվներ»: Աջակցել են՝ ով՝ ինչով կարող է: Շիրակացի 4 հասցեի բնակչուհի Կարինե Ավագյանը ցավով է նշում, որ հատկապես երեկոյան ժամերին շենքի բակը չի բավականացնում բակի մեծ ու փոքրին: Նեղսրտում է, որ համայնքապետարանի անգործության արդյունքում հարակից Քիմիագործների այգին վերածվել է կիսաավեր տարածքի` թալանված նստարաններով ու ջարդված կարուսելներով: Աղբով լի աղբարկղեր, կիսաքանդ կառույցներ, մինչդեռ այն կարող էր լինել բակի երեխաների լավագույն ժամանցավայրը:
0 Մեկնաբանություն