Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը մամլո ասուլիս է հրավիրել, որ ժամանակ ամփոփել է 2018 թվականին մարզի դատախազության աշխատանքը, հրապարակել թվական տվյալներ՝ ըստ ոլորտների: 2018-ին հանցագործություններն ավելացել են 291-ով՝ 2017 թվականի 1360 –ի համեմատ 2018-ին՝ 1651դ եպք: Դատախազի խոսքով 2018-ին բավական բարելավվել են ցուցանիշները կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդության դեպքերի բացահայտումների գծով, ինչն ավելի մեծ թափով շարունակվելու է 2019-ին: Նման բնույթի հանցագործություններն ավելացել են 67 դեպքով՝ 2017-ի 3 դեպքի դիմաց, 2018-ին հասնելով 70-ի: Դատախազ Արսեն Մարտիրոսյանը բացահայտումների նման աճը պայմանավորում է կաշառատվության հանդեպ հանրության շրջանում բացասական վերաբերմունքի արմատավորմամբ և իրավապահ ոլորտի հետ հաջողված համագործակցությամբ՝ մատնանշելով մարտի 4-ին Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության բաժնի աշխատակցի կողմից կաշառք ստանալու դեպքը: Ինչ վերաբերվում է կոռուպցիոն բնույթի հանցագործություններին, 2017-ին արձանագրվել է 16 դեպք, 2018-ին՝ 65-ը, յուրացումների և վատնումների մասով նույնպես թվական տվյալների աճ է նկատվել՝ 72-ը. 2017-ին 14 դեպք, 2018-ին՝ 86: Առանձնակի մտահոգիչ են բնակարանային գողությունները, որոնք ավելացել են ողջ հանրապետության մասշտաբով, ինչպես նաև կրկնահանցագործությունները՝ անչափահասների շրջանում: Դատախազն անդրադարձել է նաև ապօրինի անտառահատումներին, այդ դեպքերով հարուցված քրեական գործերին, ինչպես նաև իր բնակարանի գողության դեպքին: Մանրամասն՝ տեսանյութում:
0 Մեկնաբանություն