Սպորտ

Խորվաթիան 11մ հարվածաշարում հաղթահարեց դանիական արգելքը

Նիժնի Նովգորոդում Դանիայի ընտրանու հետ կայացած խաղը բավականին ակտիվ սկսեցին երկու թիմերը: Արդեն առաջին րոպեին Մատիաս Յորգենսենն առաջ մղեց դանիացիներին, իսկ երեք րոպե անց Մարիո Մանջուկիչն անմիջապես վերականգնեց հավասարակշռությունը:

 

Հետագայում խաղն անցավ հավասար պայքարում եւ թիմերին չհաջողվեց նոր գոլ խփել մինչեւ խաղի ավարտը: Լրացուցիչ ժամանակում խորվաթները հաղթելու լավ հնարավորություն ստացան, սակայն 116-րդ րոպեին Լուկա Մոդրիչը չկարողացավ իրացնել 11մ հարվածը:

 

Այդպիսով, խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1, իսկ ահա 11մ հարվածաշարում հաղթանակ տարավ Խորվաթիայի ընտրանին՝ 3:2: Քառորդ եզրափակիչում խորվաթները կհանդիպեն տանտերերի թիմի՝ Ռուսաստանի հավաքականի հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *