Բելգիայի Լյովեն քաղաքում ավարտվեց ավարտվեց Grand Chess Tour-ի առաջին փուլը։
Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը 18 հնարավորից վաստակեց 11 միավոր եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ կիսեց 2-3-րդ տեղերը։ Մրցաշարի հաղթող դարձավ ամերիկացի Ուեսլի Սոն, որը երեք միավոր շատ է վաստակել։
Հունիսի 15-16-ին արդեն կկայանա կայծակնային շախմատի մրցաշարը։ Այն կանցկացվի երկու շրջանով, 18 տուրով։ Կայծակնային շախմատում հաղթանակի համար կտրվի 1 միավոր, ոչ-ոքիի համար՝ 0.5։
0 Մեկնաբանություն