Բելգիայի Լյովեն քաղաքում տեղի ունեցող շախմատի Grand Chess Tour մրցաշարում այսօր կայացան կայծակնային շախմատի առաջին շրջանի մրցախաղերը:
Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ պահպանեց իր տեղը առաջին եռյակում: Նա ընդհանուր հաշվարկով ունի 16,5 միավոր եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել ամերիկացի Ուեսլի Սոն, որն իր ակտիվում ունի 18 միավոր:
Վաղը կկայանան երկրորդ շրջանի հանդիպումները: Լեւոն Արոնյանը պարտիայում հանդես կգա սպիտակ խաղաքարերով:
0 Մեկնաբանություն