Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանին չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել Grand Chess Tour-2018 մրցաշարի առաջին փուլում, որն այսօր ավարտվեց բելգիական Լյովեն քաղաքում:
Կայծակնային շախմատի մրցաշարի վերջին երկու տուրերում մեր շախմատիստը ցավալի պարտություններ կրեց եւ վաստակած 20,5 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը: Մինչ այդ նա Մաքսիմ Վաշյե-Լագրավի եւ Սերգեյ Կարյակինի հետ բաժանում էր 2-4-րդ տեղերը:
Վերջինները մեկական հաղթանակ տարան եւ պահպանեցին իրենց տեղերը առաջին եռյակում, իսկ մրցաշարի հաղթող դարձավ ամերիկացի Ուեսլի Սոն, որը վաստակեց 22 միավոր:
Նշենք, որ Grand Chess Tour-2018-ի երկրորդ փուլը կկայանա Փարիզում, հունիսի 20-22-ին: Այստեղ Անիշ Գիրիի փոխարեն հանդես կգա Վլադիմիր Կրամնիկը:
0 Մեկնաբանություն