Բրիտանական Մեն կղզում ընթացող FIDE Chess.com Grand Swiss 2019 շախմատի խոշոր մրցաշարում կայացած 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով մրցել է ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանի հետ:
Մեր շախմատիստը միջնախաղում չնայած զինվորներ է զոհաբերել, փոխարենն ստացել որակական առավելություն: Լևոն Արոնյանը հաշվենկատ քայլերով ուժեղացրել է ճնշումը մրցակցի թագավորի վրա և 47-րդ քայլից հետո սևերին ստիպել անձնատուր լինել:
Այդպիսով, մեր շախմատիստը մրցաշարում տարել է իր 2-րդ անընդմեջ հաղթանակը՝ վաստակելով 3 միավոր և հավասարվել առաջատարներին:
0 Մեկնաբանություն