Chess24.com շախմատային հարթակով ընթացող արագ շախմատի առցանց մրցաշարում ավարտվեցին 6-րդ տուրի պարտիաները:
Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց չինացի Յանջի Յուի հետ և հաղթանակ տարավ: Մեր շախմատիստը, որը նախորդ տուրում պարտվել էր առաջատարներից մեկին՝ Հիկարու Նակամուրային, վաստակեց 3 միավոր և կրկին մոտեցավ առաջատարներին:
Հաջորդ, 7-րդ տուրում, Լևոն Արոնյանը սևերով կհանդիպի չինացի մեկ այլ գրոսմայստեր Յի Վեյի հետ, որը 1,5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
0 Մեկնաբանություն