Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը հաջող մեկնարկեց Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour-ի կայծակնային շախմատի մրցաշարում:
Մեր գրոսմայստերը նախ սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, ապա սեւերով առավելության հասավ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ:
Այդ հաղթանակից հետո Լեւոն Արոնյանը վաստակեց 14,5 միավոր եւ 1,5-ով առաջ անցավ իրեն հետապնդող Մաքսիմ Վաշյե-Լագրավից, որը երկու պարտություն կրեց առաջին երկու պարտիաներում:
Հիշեցնենք, որ կայծակնային շախմատի մրցաշարը բաղկացած է 18 տուրից:
0 Մեկնաբանություն