Սպորտ

Լեւոն Արոնյանն այսօր կխաղա ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ

Հունիսի 20-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկեց Grand Chess Tour մրցաշարի այս տարվա 2-րդ փուլը, որին մասնակցող 10 գերհզոր շախմատիստների թվում է նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը:

Մրցումների առաջին օրը անկացվեց արագ շախմատի առաջին երեք տուրերը: Լեւոն Արոնյանը 1-ին պարտիայում սպիտակներով հստակ իրացրեց առաջին քայլի իր առավելությունը եւ հաղթանակ տարավ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ:

Հաջորդ երկու պարտիաներում մեր շախմատիստը որոշեց ավելորդ ռիսկի չդիմել եւ գրոսմայստերական ոչ-ոքիներ արեց ամերիկացի Հիկարու Նակմուրայի եւ հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:

Երեք տուրից հետո Լեւոն Արոնյանը 4 միավորով Վեսլի Սոյի ու Անանդի հետ բաժանում է 1-3-րդ տեղերը: Այսօր մեր շախմատիստը ուժերը կչափի ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի ամերիկացի Վեսլի Սոյի հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *