«Լոռի» ֆուտբոլային ակումբը համալրվել է բրազիլացի ֆուտբոլիստով: Այս մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ բրազիլացի կիսապաշտպան Վիկտոր Սեսար Սանտոս Դա Կոնսեյսաոն համալրել է «Լոռին»։ 21-ամյա ֆուտբոլիստը «Ռեդ Բուլլի» Բրազիլիայի ակադեմիայի սան է։ Հանդես է եկել նաև բրազիլական «Անապոլիս» և «Թիմոն» թիմերում։ Վիտինյոյի հետ կնքվել է 1+1 ֆորմատով պայմանագիր»,-գրված է ակումբի ֆեյսբուքյան էջում։
0 Մեկնաբանություն