Սպորտ

Լոռու մարզպետարանն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ տուրիզմի զարգացմանն ուղղված հուշագիր են ստորագրել

Լոռու մարզպետարանում բացվել են 2 կենտրոններ. 1-ին հարկում՝ մարզի այցելուների տեղեկատվական կենտրոնը, 4-րդ հարկում՝տուրիզմի զարգացման և հետազոտականը։ 2_սն էլ՝ ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակներում: Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Հայաստանում ՌԴ դեսպանության, մի շարք նախարարությունների ներկայացուցիչները հույս են հայտնել, որ ծրագիրն անպայման իր դրական նպաստը կբերի համայնքներում տուրիզմի զարգացմանը: Տուրիզմի զարգացման և հետազոտական նորաստեղծ կենտրոնում կնքվել է համագործակցության հուշագիր՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և մարզային իշխանությունների միջև: 3 մլն դոլար արժողությամբ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի նպատակն է աջակցել մարզի գյուղական համայնքներին՝ ստեղծելու այլընտրանքային եկամտի աղբյուրներ գյուղաբնակների համար՝ զբոսաշրջության զարգացման միջոցով: Մանրամասները՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *