Վանաձորի ավագանին գումարել էր արտահերթ նիստ՝ ավագանու բոլոր խմբակցությունների ընդհանուր թվով 22 անդամներով և 11 օրակարգային հարցերով: Օրակարգը դրվեց քվեարկության: Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցության ղեկավար Հրաչիկ Ղամբարյանն առաջարկեց օրակարգից հանել բյուջեում նախատեսվող փոփոխությունների մասին հարցերը՝ ելնելով դրանց մանրամասն նկարագրի բացակայությունից:
Սրան հաջորդեց Լուսավոր Հայաստան կուսակցության խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանի քաղաքական հայտարարությունը, որից հետո
նա լքեց նիստերի դահլիճը: Նրան հետևեցին նաև կուսակիցները: Մանրամասները՝ տեսանյութում
0 Մեկնաբանություն