Սպորտ

Լուսավոր Հայաստանի Վանաձորի խմբակցությունը պարգևատրել է Էլլադա Ալլավերդյանին

Լուսավոր Հայաստան կուսակցության Վանաձորի խմբակցությունը պարգևատրել է Համահայկական 7-րդ խաղերի հաղթող, աթլետուհի Էլլադա Ալլավերդյանին՝ Լոռու մարզը պատվով ներկայացնելու համար: Էլլադան 1500 և 800 մետր վազքատարածությունում, ապա բարձրացատկ  և 4x4 փոխանցավազք մրցաձևերում գրանցելով լավագույն արդյունքները՝ դարձել է քառակի հաղթող, բերել 4 ոսկի: Համահայկական 7-րդ խաղերում Վանաձորը զբաղեցրեց 4-րդ տեղը: Ընդհանուր հաշվարկով Վանաձորի մարզիկները նվաճեցին 22 մեդալներ՝ 9 ոսկե, 5 արծաթե և 8 բրոնզե:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *