Մահացել է «Արարատ-73»-ի լեգենար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արարատ»-ի լեգենդար դարպասապահը երկար ժամանակ է, իչ բուժվում էր ծանր հիվանդությունից: Ալյոշա Աբրահամայանը 72 տարեկան էր:
Նա ծնվել է 1945 թվականին: Սպորտի վարպետ էր: 1966 թվականից ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել Երեւանի «Արարատ»-ի կազմում: 1971 թվականին եղել է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր: 1973 թվականին` երկրի գավաթակիր եւ ԽՍՀՄ առաջնության ոսկե մեդալակիր: 1975թ. ԽՍՀՄ գավաթակիր: 1966 թվականին արժանացել է «Սմենա» ամսագրի «Լավագույն սկսնակ» մրցանակին: 1973թվականին ընդգրկվել է երկիր 33 լավագույն ֆուտբոլիստների կազմում: Պարգեւատրվել է ՀԽՍՀ Գերագույն սովետի պատվոգրով: Հանդես է եկել ԽՍՀՄ ազգային հավաքականիկազմում: «Արարատ»-ի կազմում մասնակցել է 189 խաղի:
«Արարատ 73»- 40 տարի անց նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ի զրուցել էր նաև Ալյոշա Աբրահամյանի հետ:
0 Մեկնաբանություն