Ֆուտբոլի 2018թ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլի երրորդ խաղում Անգլիայի հավաքականը 2:0 հաշվով վստահ հաղթեց Շվեդիայի ընտրանուն:
Առաջին խաղակեսի 30-րդ րոպեին Հարի Մագուայրը անկյունայինի խաղարկումից հետո բարձր ցատկով բացեց հաշիվը, իսկ 59-ին Դելի Ալին գլխի հարվածով կրկնապատկեց հաշիվը:
Շվեդիայի հավաքականը նույնպես երկու ռեալ գոլային պահեր ունեցավ, սակայն երկու դեպքում էլ անչափ վստահ խաղ ցուցադրեց անգլիացիների դարպասապահ Ջորդան Պիկֆորդը, որը հետ մղեց շվեդների վտանգավոր հարվածները:
Կիսաեզրափակիչում Անգլիայի հավաքականը կհանդիպի Ռուսաստան – Խորվաթիա զույգի հաղթողի հետ:
0 Մեկնաբանություն