Ֆուտբոլի 2018թ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր հռչակվեց Բելգիայի հավաքականը, որն այսօր 3-րդ տեղի համար խաղում հաղթեց Անգլիայի ազգային թիմին:
Հանդիպման արդեն 4-րդ րոպեին բելգիացիների պաշտպան Թոմաս Մենյեն բացեց խաղի հաշիվը: Անգլիայի հավաքականը տիրելով նախաձեռնությանը, փորձեց վերականգնել ստատուս-քվոն, սակայն մրցակցի դարպասի կատարած 15 հարվածներ ոչ մեկը չհասավ նպատակին: Իսկ ահա երկրորդ կեսի 82-րդ րոպեին Բելգիայի ընտրանին սուր հակագրոհ կազմակերպեց եւ Էդեն Ազարն այս հանդիպման երկրորդ գոլը խփեց:
Այդպիսով, բելգիացիները 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարան եւ առաջին անգամ արժանացան աշխարհի առաջնության բրոնզե մեդալների:
0 Մեկնաբանություն