Սպորտ

Մունդիալ-2018. Բելգիայի հավաքականը դուրս թողեց Բրազիլիային

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլի երկրորդ խաղում Բելգիայի հավաքականը հաղթեց Բրազիլիայի ազգային թիմին:

 

Հանդիպման 13-րդ րոպեին բրազիլացի Ֆերնանդինյոն մրցակցի անկյունային հարվածից հետո ակամայից գրավեց սեփական դարպասը: Առաջին խաղակեսի 31-րդ րոպեին Կեւին Դե Բրյույնեն կրկնապատկեց հաշիվը:

 

Մնացած ժամանակում Բրազիլիայի հավաքականը միայն մեկ պատասխան գոլ խփեց: Երկրորդ կեսի 76-րդ րոպեին աչքի ընկավ երեք րոպե առաջ խաղադաշտ մտած Աուգուստոն:

 

Այդպիսով, Բելգիայի ընտրանին 2:1 հաշվով հաղթեց մրցաշարի գլխավոր ֆավորիտ Բրազիլիայի հավաքականին եւ մտավ կիսաեզրափակիչ փուլ, որտեղ կհանդիպի Ֆրանսիայի հետ:

 

Նշենք, որ բրազիլացիների սայթաքումից հետո աշխարհի առաջնությունում մնացին միայն եվրոպական թիմերը: Վաղը տեղի կունենան այս փուլի Անգլիա – Շվեդիա եւ Ռուսաստան – Խորվաթիա հանդիպումները:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *