Սպորտ

Մունդիալ-2018. Բրազիլիան մի կերպ հաղթեց Կոստա Ռիկային

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականն առաջին հաղթանակը տարավ Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնությունում:

 

Խմբային փուլի 2-րդ խաղում բրազիլացիները Սանկտ Պետերբուրգում հյուրընկալեցին Կոստա Ռիկայի ընտրանուն: Ամբողջ խաղը չնայած անցավ հարավամերիկացիների առավելությամբ, սակայն հիմնական ժամանակում այդպես էլ չկարողացան գոլ խփել: Սակայն մրցավարի կողմից ավելացված ժամանակի առաջին րոպեին Կոուտինյոյին վերջապես հաջողվեց գրավել Կոստա Ռիկայի դարպասը եւ առաջ մղել իր թիմին: Վեց րոպե անց աչքի ընկավ արդեն Նեյմարը:

 

Այդպիսով, Բրազիլիայի հավաքականը 2:0 հաշվով դժվարին հաղթանակ տարավ, եւ վաստակելով 4 միավոր, գլխավորեց Е խումբը: Փլեյ-օֆֆ մտնելու համար նրանց բավական է ոչ-ոքի ավարտեն Սերբիայի հետ վերջին հանդիպումը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *