Սպորտ

Մունդիալ-2018. Բրազիլիան վստահ հաղթեց Մեքսիկային եւ մտավ քառորդ եզրափակիչ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի հերթական խաղում Բրազիլիայի հավաքականը 2:0 հաշվով վստահ հաղթեց Մեքսիկայի ազգային թիմին:

Բրազիլացիների կազմում աչքի ընկավ Նեյմարը, որը 51-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, իսկ 88-ին իր խաղընկեր Ֆիրմինոյին օգնեց երկրորդ գոլը խփել:

Մեքսիկացիներն ամբողջ խաղի ընթացքում այդպես էլ չկարողացան գոլային ռեալ պահ ստեղծել եւ երկրորդ անգամ անընդմեջ պարտվեցին չոր հաշվով (նախորդ խաղում՝ 0:3):

Բրազիլիայի հավաքականը մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Բելգիա – Ճապոնիա զույգի հաղթողի հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *