Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիեսաեզրափակիչ փուլի առաջին խաղում Ֆրանսիայի հավաքականը նվազագույն 1:0 հաշվով հաղթեց Բելգիայի ազգային թիմին:
Միակ գոլը 51-րդ րոպեին անկյունային հարվածի խաղարկման ժամանակ խփեց ֆրանսիացիների պաշտպան Սամուել Ումտիտին:
Բելգիայի հավաքականը չնայած ավելի շատ էր տիրում գնդակին, սակայն ամբողջ խաղը ընթացքում մրցակցի դարպասին կատարեց ընդամենը երեք դիպուկ հարված, սակայն դրանք չհասան իրենց նպատակին:
Այդպիսով, Ֆրանսիայի հավաքականն առաջինը մտավ աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ կհանդիպի վաղը կայանալիք Խորվաթիա – Անգլիա հանդիպման հաղթողի հետ:
0 Մեկնաբանություն