Սպորտ

Մունդիալ-2018. Խորվաթիան 11մ հարվածներով հաղթեց Ռուսաստանին

Ֆուտբոլի 2018թ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլի վերջին խաղում Խորվաթիայի հավաքականը 11մ հարվածաշարում հաղթեց դաշտի տերերի՝ Ռուսաստանի ազգային թիմին:

 

Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց ռուսաստանցի ֆուտբոլիստ Դենիս Չերիշեւը, սակայն ութ րոպե անց Անդրեյ Կրամարիչը վերականգնեց հավասարակշռությունը՝ 1:1: Երկրորդ խաղակեսում գոլ չգրանցվեց եւ հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

 

Այդտեղ առաջինն աչքի ընկավ խորվաթ պաշտպան Դոմագոյ Վիդան, 101-րդ րոպեին: Ռուսաստանին պարտությունից փրկեց ազգությամբ բրազիլացի պաշտպան Մարիո Ֆերնանդեսը, որը 115-րդ րոպեին կրկին հավասարեցրեց հաշիվը՝ 2:2:

 

Հաղթողին որոշելու համար նշանակվեցին 11մ հարվածներ, որոնք ավելի դիպուկ իրացրին խորվաթ ֆուտբոլիստները՝ 4:3: Այդպիսով, Խորվաթիայի հավաքականը վերջինը մտավ կիսաեզրափակիչ փուլ, որտեղ ուժերը կչափի Անգլիայի ազգային թիմի հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *