2018թ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում միմյանց հետ կհանդիպեն Ֆրանսիայի եւ Խորվաթիայի հավաքականները:
Այսօր կայացած կիսաեզրափակիչ փուլի երկրորդ խաղում խորվաթ ֆուտբոլիստները լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեցին Անգլիայի ընտրանուն: Վճռորոշ գոլը 109-րդ րոպեին խփեց Մարիո Մանջուկիչը: Մինչ այդ աչքի էին ընկել անգլիացի Կիրան Տրիպյերը (5-րդ րոպե) եւ խորվաթ Իվան Պերիշիչը (68-րդ րոպե):
Խորվաթիայի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ մտավ եզրափակիչ եւ կպայքարի ոսկե մեդալների համար: Ֆրանսիացիների համար սա կլինի երրորդ եզրափակիչը:
Խորվաթիա – Ֆրանսիա եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին:
0 Մեկնաբանություն