Ֆուտբոլի 2018թ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի Իսպանիա – Ռուսաստան խաղի հաղթողը որոշվեց 11մ հարվածաշարում:
Մոսկվայում կայացած հանդիպման հիմնական ժամանակում գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 1:1: Խաղի 12-րդ րոպեին ռուսաստանցի Սերգեյ Իգնաշեւիչը ակամայից գրավեց սեփական դարպասը: Սակայն 41-րդ րոպեին տանտերերի թիմը՝ Ռուսաստանի ընտրանին, 11մ հարվածի իրավունք ստացավ, որը վստահ իրացրեց Արտյոմ Ձյուբան:
Երկրորդ խաղակեսում կողմերը գոլ չխփեցին, եւ հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Այստեղ նույնպես դարպասի գրանցում չարձանագրվեց, իսկ 11մ հարվածաշարում դիպուկ գտնվեցին ռուս ֆուտբոլիստները՝ 4:3:
0 Մեկնաբանություն