Նիգերիացի 20-ամյա կիսապաշտպան Սանդի Ինուսան երեք տարվա պայմանագիր է ստորագրել Վանաձորի «Լոռիի» հետ:
Երիտասարդ ֆուտբոլիստը 2017 թվականին «Պլատեու Յունայթեդի» կազմում դարձել է Նիգերիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն՝ առաջնությունում խփելով 5 գոլ:
2018 թվականին մասնակցել է Աֆրիկայի Չեմպիոնների լիգային, որտեղ 4 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ:
Նգբեդեն հանդես է գալիս հարձակման ձախ եզրում: «Լոռիում» նա կկրի 26 համարի մարզաշապիկը:
0 Մեկնաբանություն