Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կայացավ առաջին տուրի երկրորդ հանդիպումը։ Եկատերինբուրգում հանդիպեցին Ա խմբում հանդես եկող Ուրուգվայի եւ Եգիպտոսի հավաքականները։
Խաղը անցավ ուրուգվայցի ֆուտբոլիստների բացահայտ առավելությամբ, սակայն նրանց հաջողվեց միայն մեկ գոլ խփել։ Հանդիպման վերջին րոպեին աչքի ընկավ պաշտպան Խուան Խիմենեսը։
Հանդիպման հաշիվն ավելի մեծ կլիներ, եթե հարավամերիկացիների առաջատար հարձակվողներ Լուիս Սուարեսն ու Էդինսոն Կավանին իրացնեին իրենց ընձեռնված վտանգավոր պահերից գոնե մեկ քառորդը։
Ինչեւէ, Ուրուգվայի հավաքականը առաջին հաղթանակը տարավ առաջնությունում եւ Ռուսաստանի ընտրանու հետ սկսեց գլխավորել Ա խմբի աղյուսակը։
0 Մեկնաբանություն