Սպորտ

ՌԴ Պետդումայից արձագանքել են «Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությանը

 ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը Նիկոլ Փաշինյանին մեղադրել է ստախոսության համար` «Իսկանդեր» համալիրների անարդյունավետության մասին վերջինիս հայտարարությունից հետո, գրում է Lenta.ru-ն։  ««Իսկանդեր»-ը մեզ մոտ շատ բարձր ճշգրտության զենք է: Այն բազմիցս արդեն իրեն դրսևորել է տարբեր զորավարժություններում: Դա (Փաշինյանի խոսքը) պարզապես բացարձակ սուտ է և անգամ որևէ կասկածի ենթակա չէ»,- հայտարարել է նա՝ նշելով, որ այդ հայտարարությամբ Փաշինյանը որոշել է ընդգծել իր անմեղությունը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հակամարտության արդյունքներում: «Երբ մարդ ձգտում է, որ մեղավոր չլինի, նա և՛ «Իսկանդեր»-ների մասին մտացածին բաներ կասի, և՛ հայ ժողովրդին մեղավոր կհանի, և՛ զինվորականներին կմեղադրի»,- հավելել է գործիչը:  Նախօրեին 1in.am-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կիրառվել: «Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, - խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 %-ով»,- ասել է նա։

 

Հիշեցնենք, երեկ՝ փետրվարի 23-ին 1-in.am_ին տված հարցազրույցում վարչապետն անդրադարձել էր նաև Իսկանդերի մասին հայտարարություններին՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *