Հռոմի «Ռոման» առաջիկա ամռանը թիմի կազմն ուժեղացնելու համար հավանաբար կվաճառի երիտասարդ հարձակվողներ Ջաստին Կլույվերտին ու Չենգիս Ունդերին: Այդ մասին հայտնում է corriere dello sport կայքը:
Ակումբի ղեկավարությունը սկզբում մտադրվել էր տրանսֆերի հանել առաջատար կիսապաշտպաններ Լորենցո Պելեգրինիին ու Նիկոլո Ձանյոլոյին, ավելի շատ գումար ստանալու համար: Սակայն, «Ռոմայի» արմատական երկրպագուներին զայրացրել է այդ գաղափարը, որոնք դեմ են այդ ֆուտբոլիստների վաճառքին: Արդյունքում, ակումբի նախագահ Ջեյմս Պալոտան փոխել է մտադրությունը և որոշել է տրասնֆերի հանել հարձակվողներ Ջաստին Կլույվերտին ու Չենգիս Ունդերին, որոնք չնայած խոստումնալից ֆուտբոլիստներ են համարվում, սակայն առայժմ աչքի չեն ընկնում կայուն խաղով: «Ռոման» այդ ֆուտբոլիստների վաճառքից ցանկանում է նվազագույնը վաստակել 50 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կորոնավիրուսի պատճառով դադարեցվել է: Նախատեսված է այն վերսկսել հունիսի սկզբին կամ կեսերին:
0 Մեկնաբանություն