Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի առաջին խաղում, Ռուսաստանի հավաքականը Սանկտ Պետերբուրգում 3։1 հաշվով հաղթեց Եգիպտոսի ընտրանուն։
Առաջին խաղակեսում դարպասները մնացին անառիկ, իսկ ահա ընմիջումից հետո դաշտի տերերը իրար հետեւից երեք գոլ խփեցին: 47-րդ րոպեին եգիպտացի Ֆաթհին ինքնագոլի հեղինակ դարձավ, ապա աչքի ընկան ռուսաստանցիներ Դենիս Չերիշեւն ու Արտյոմ Ձյուբան: Խաղի 73-րդ րոպեին Մոհամեդ Սալահը 11մ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը՝ 3:1։
Ռուսաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ, վաստակեց 6 միավոր եւ ժամանակից շուտ մտավ հաջորդ՝ 1/8 եզրափակիչ փուլ: Հիշեցնենք, որ հինգ օր առաջ ռուսները 5:0 հաշվով հաղթել էին Սաուդյան Արաբիայի թիմին:
0 Մեկնաբանություն